20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Նախկին անտուն կատուն առաջադրել է իր թեկնածությունը սենատորի պաշտոնի համար

ԱՄՆ-ի Սփրինգֆիլդ քսղաքում բնակվող կատուն Սենատի անդամի թեկնածու է դարձել, տեղեկացնում է “Fox News”-ը:

Հենք մականունով կենդանին անկախ թեկնածու է համարվում: Նրա անունը չի ընդգրկվել ընտրական քվեաթերթիկներում:

Հենքի տերը, որը նաեւ նրա քարոզարշավի մենջերն է, հայտնել է որ կատվի հիմնական առաջադրանքը սենատորի պաշտոնում լինելու է աշխատատեղերի ստեղծումը: Նախկին անտուն կենդանու նախընտրական քարոզարշավի ժամանակ նշվել է, որ աշխատատեղերի բացումը կբարելավվի կյանքը նախ գյուղական համայնքներում, հետո` քաղաքներում, իսկ հետո էլ ողջ երկրում:

9-ամյա Հենքի մրցակիցները փորձառու քաղաքական գործիչներ են` հանրապետական Ջորջ Ալենը եւ դեմոկրատ Թիմ Քեյնը: Հենքը մտադիր է Սենատում զբաղեցնել Վիրջինիայի նախկին ներկայացուցչի` Ջեյմս Ուեբի տեղը, որը չի մասնակցելու 2012-ի ընտրություններին:

Հենքը առաջին կենդանին չէ ԱՄՆ-ում, որ քաղաքական պաշտոն է զբաղեցնում: 2010-ին Տեքսասի նահանգապետի համար իր թեկնածությունն էր առաջադրել Ուիդրոու շունը: ԱՄՆ-ի դեմոկրատիայի պատմության մեջ  հայտնի է նաեւ Բոսկո անունով շունը, որը Կալիֆորնիայի Սանոլ քաղաքի քաղաքապետի պաշտոնն է զբաղեցրել 1981-94-ը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ