25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կենսաթոշակային նոր տեղեկատվական համակարգի ներդրումը կբացառի ՞ օրինախախտումները

‘’Կենսաթոշակային համակարգում ներդրվել է նոր տեղեկատվական համակարգ, որը հնարավորություն կտա հստակեցնել կենսաթոշակների հաշվառումը, ապահովել, որպեսզի կենսաթոշակառուների մասին ողջ տվյալները իրականացվի ավտոմատ եղանակով` նվազագույնի հասցնելով անճշտությունները’’,- այսօր “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արտեմ Ասատրյանը` խոսելով կենսաթոշակառուների հաշվառման նոր տեղեկատվական համակարգի մասին:

Նրա խոսքով` հստակեցման մեխանիզմի շնորհիվ 2012թ հունվարի 1-ի դրությամբ թոշակառուների թիվը 520 հազարից դարձավ 509 հազար: Գործընթացը հնարավորություն է տալիս բացահայտել բոլոր անճշտություններն ու օրինախախտումները:

Ինչ վերաբերում է նախկինում այդ ոլորտում տեղի ունեցած անօրինական բացահայտումներին` կրկնակի թոշակներ եւ այլն, ապա Արտեմ Ասատրյանի խոսքով` ներկայիս տեղեկատվական համակարգի բացակայության պայմաններում, երբ ամեն ինչ փաստաթղթային ձեւով էր արվում, դժվար է կողմնորոշվել այդ օրինախախտումներում քաղաքացին է մեղավորը, թե պետական մարմինը: ‘’Մի բան հստակ է, որ այս նոր տեղեկատվական համակարգի ներդրմամբ` մենք կամաց-կամաց մաքրում ենք ոլորտը եղած թերություններից ու օրինախախտումներից’’,- ասաց Արտեմ Ասատրյանը:

Ասուլիսի մյուս բանախոսը` ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը բացատրեց, թե որն է նոր տեղեկատվական համակարգի նպատակը` կենսաթոշակային տարիքի քաղաքացին փաստաթղթերի հետ գործ չի ունենա, միայն դիմում է գրում թոշակ ստանալու համար, եւ չի ընկնում փաստաթղթային քաշքշուկների մեջ, ինչպես մինչեւ այժմ էր տեղի:

‘’Աշխատանքները միտված են` ամբողջացնելու քաղաքացու մասին ողջ տվյալները եւ ներառել մեկ տեղեկատվական համակարգում’’,- ասաց Հակոբ Հակոբյանը` հավելելով, որ արդեն 100 հազար քաղաքացի կենսաթոշակները ստանում են քարտային համակարգով, ծառայությունն իրականացնում է 20 բանկ:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը շեշտեց, որ քարտ ձեռք բերելու համար քաղաքացին իր թոշակից ոչ մի դրամ չի ծախսում, այդ ամենը պետությունը տրամադրում է անվճար: Անդրադառնալով թոշակառուի մահվան դեպքում թոշակի հետագա ճակատագրին, Հակոբ Հակոբյանն նշեց, որ ի տարբերություն պետական կենսաթոշակների, կամավոր եւ պարտադիր կենսաթոշակները հանդիսանում են երաշխավորված սեփականություն եւ թոշակառուի մահվանից հետո, այդ սեփականությունը անցնում է նրա սերունդներին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ