24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

“Քաղաքականությունը զինվորի գործը չէ, թողեք բանակին հանգիստ, ԱԺ-ն էլ մի դարձրեք “тряпка” …

Այսօր խորհրդարանւմ պատգամավորները շարունակեցին “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրնագծի շուրջ երեկ ընդհատված ելույթները: ՀՀԿ-ական պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանը անհամաձայնություն հայտնեց այն պնդումների վերաբերյալ, թե օրինագիծը պայմանավորված է սպասվող համապետական ընտրությունների հետ:

Ռաֆիկ Պետրոսյանն ասաց, որ օրենքը պետք է ավելի վաղ ընդունվեր: Միեւնույն ժամանակ , Ռաֆիկ Պետրոսյանը օրինագծի մի շարք դրույթներ քննադատեց: “Ճիշտ է, այսօր նախագահը ձգտում եւ կարողանում է երկրում ապահովել հանդուրժողականություն եւ կանխել բախումները, բայց պետք է նկատի ունենանք, որ եթե այս եւ հաջորդ պաշտոնավարման ընթացքում դա կարող է ապահովվել, հաջորդը կարող է գալ մի նախագահ, որը բռնապետական նկրտումներ ունենա”,-հայտարարեց Ռաֆիկ Պետրոսյանը:

ՀՀԿ-ական պատգամավորն ասաց նաեւ, որ նախագծում լիարժեքորեն եւ հստակ նշված չեն արտակարգ դրության հիմքերը: Ռաֆիկ Պետրոսյանը քննադատեց նաեւ զինված ուժերի ներգրավման մասին դրույթը:

“Զինված ուժերը չպետք է մասնակցեն քաղաքականությանը, չպետք է ներգրավվեն քաղաքական գործընթացներին: Մենք իրավունք չունենք զինված ուժերը ներքաշել այս գործընթացների մեջ”,-շեշտեց Ռաֆիկ Պետրոսյանն ու հավելեց, որ զինված ուժերը չպետք է օգտագործվեն նաեւ հավաքների ժամանակ:

“Քաղաքականությունը զինվորի գործը չէ, թողեք մեր բանակին հանգիստ, մեր բանակը չհակադրենք մեր ժողովրդին, զինվորը մեր զավակն է“,-շարունակեց ՀՀԿ-ական պատգամավորը: Ռաֆիկ Պետրոսյանն անդրադարձավ նաեւ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու մասին դրույթին, որտեղ նշվում է , որ նախագահի կողմից արտակարգ դրություն նշանակելու մասին որոշումը խորհրդարանը արտահերթ նիստով կարող է  քվեարկել նաեւ քվորումի բացակայության պարագայում, ընդ որում, նախագահն այս դեպքում ընդամենը խորհրդակցում է ԱԺ-ի հետ:

”Ինչո՞ւ ենք Ազգային ժողովը դարձնում ռուսերեն ասած “тряпка”,-տարակուսեց պատգամավորը: Հիշեցնենք, որ օրինագծի նախնական քննարկման ժամանակ Ռաֆիկ Պետրոսյանը հայտարարել էր, թե այն հակասահմանադրական է: Նույն դրույթները քննադատեցին նաեւ ՀՅԴ-ական պատգամավոր Լիլիթ Գալստյանը եւ “Ժառանգության” պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ