25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոստիկանությունը կալանավորել է նախագահին սպառնած մարդուն

Ֆրանսիայի Բորդո քաղաքում կալանքի է ենթարկվել մի 45-ամյա տղամարդ, ով հարձակում է ծրագրել երկրի նախագահի վրա: Բորդոյի ոստիկանությունն այժմ քննում է այդ գործը, տեղեկացնում է “Lifenews.ru”-ն:

Տղամարդուն, ով մի քանի անգամ զանգել է քաղաքի ոստիկանական բաժանմունք եւ սպառնացել ու վիրավորել է նախագահին, ձերբակալել են հենց իր տանը: Հեռախոսային զանգերի ժամանակ նա հայտնել է, որ իրեն մի “կլորիկ գումար” են խոստացել նախագահի վրա հարձակում գործելու դիմաց:

Ավելի վաղ տեղեկություն էր հաղորդվել, թե տղամարդը հոգեկան խնդիրներ ունի, սակայն հիմա պարզվել է, որ նա լիարժեք առողջ է: Բացի այդ, նա արդեն դատապարտվել է գողության եւ բռնության համար:

Տղամարդու անձը հաստատվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ