23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Իսլանդիան նշում է գարեջրի տոնը /վիդեո/

Մարտի մեկը Իսլանդիայում նշվում է որպես գարեջրի օր: Այդ օրը ամենակարեւորն այն է, որ պետք է խմել այնքան գարեջուր, որքան հնարավոր է:

Օրը պատահական չէ ընտրված: 1989-ի այս օրը Իսլանդիայում հաստատվել է օրենք` թունդ գարեջրի մասին, որով էլ չեղյալ է հայտարարվել “չոր օրենքը”, որը գործում էր երկրում 75 տարի:

Այս տոնը, բնականաբար, նշվում է բոլոր բարերում եւ ռեստորաններում: Նաեւ փառատոն է անցկացվում, որի հատկապես ակտիվ մասնակիցներն են ուսանողները: Գարեջրատները բաց են մինչ առավոտ: Խնդիրը մեկն է` ինչպես վճարել, քանի որ գարեջրի գինն Իսլանդիայում բավականին թանկ է: Բարերեում մեկ պինտ գարեջուրն արժե ավելի քան 10 եվրո:

Սակայն բոլորովին էլ պարտադիր չէ մարտի առաջին օրն անցկացնել գարեջրատանը, կարելի է մասնակցել տարբեր տոնական միջոցառումների` սահնակներով սահելուց մինչեւ ձյունե քանդակներ պատրաստելը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ