20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Բագրատ Ասատրյանը գիտի` ով է մարտի 1-ին կրակելու հրաման տվել

‘’Ուզում էի այսօր գայի, ու բոլորիդ շնորհավորեի գարնան առաջին օրվա կապակցությամբ, սակայն մեր օրացույցում իշխանությունները սեւ օր ավելացրեցին’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ անդամ,  Կենտրոնական Բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը:

Նա նշեց, որ թեեւ մարտի 1-ի դեպքերից 4 տարի է անցել, սակայն “իշխանությունները ոչինչ չեն արել այդ էջը փակելու համար”:

Նրա խոսքով` այդ օրը հասարակությանը պատժելու համար կոնկրետ մարդիկ կոնկրետ կրակելու հրաման են ստացել մեկ ‘’այլանդակ’’  կետից:

‘’Ես նույնիսկ գիտեմ, թե ով է հրամայել, ինչ այլանդակ տոնով է հրամայել եւ ինչ է ասել’’,- ասաց Բագրատ Ասատրյանը`այդպես էլ անուններ չհրապարակելով:

Անդրադառնալով ներքաղաքական կյանքին, Ասատրյանը նշեց, թե գնում է ոչ թե գաղափարների, այլ վարչական եւ ֆինանսական ռեսուրսների պայքար:

‘’Չկա գաղափարական ծրագրերի պայքար, վերցրեք ԲՀԿ ծրագիրը, դա նույն ՀՀՇ-ի ծրագիրն է` նույն առանցքային կետերով, միայն շարադրանքի ձեւն է փոխված’’,- ասաց Բագրատ Ասատրյանը: Բագրատ Ասատրյանը մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին` քաղաքական կուսակցությունները անձերին ‘’նվիրաբերելու’’ համար:

‘’Ով կարող է ասել, որ դա այդպես չէ, Քոչարյանը ռամկավարներին նվիրեց Աբրահամյանների ընտանիքին, Դաշնակցությանն էլ ուզում էր նվիրել Հրանտ Վարդանյանի ընտանիքին, պարզապես Դաշնակցությունը այնքան ներքին ուժ ունեցավ ու դիմադրող դուրս եկավ, որ այդ երեւույթը տեղի չունեցավ’’,- ասաց Բագրատ Ասատրյանը:

Henaran.am-ի այն հարցին, կընգրկվի արդյոք  ինքը ՀԱԿ ցուցակում, Բագրատ Ասատրյանն ասաց, որ ինքը նման ցանկություն չունի, քանի որ իրեն ավելի շատ տեսնում է քաղաքացիական հասարակության ոլորտում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ