25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Պատմության ցավալի էջերի առաջ պատասխանատու է թե իշխանությունը, թե ընդդիմությունը. ՀՀԿ պատգամավոր

‘’Այնպես չէ, որ ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ օրենքը մեզ պետք չէ: Դեմ են արտահայտվում խոհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը, որով նրանք քաղաքական մարտավարական նպատակներ են հետապնդում’’,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը` խոսելով այսօր ԱԺ-կողմից ընդունված ‘’Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին’’ օրենքի մասին: Նրա խոսքով` օրենքն առհասարակ երկար ճանապարհ է անցնում մինչեւ ԱԺ քվեարկության դրվելը, եւ այնպես է ստացվել, որ այս օրենքի քվեարկությունը ժամանակային առումով համընկել է մարտի 1-ին, կամ ընտրությունների նախօրեին: Արտակ Դավթյանը նկատեց նաեւ, որ օրինագծին դեմ արտահայտվող պատգամավորները քվեարկության պահին ներկա չէին: Պատգամավորը նշեց նաեւ, որ առհասարակ հնարավոր չէ շրջանցել մեր պատմության այն ցավոտ էջը, որը կոչվում է մարտի 1:

Ասուլիսին ներկա մյուս բանախոսը` ՀԱԿ անդամ, նախկինում Կենտրոնական Բանկի նախագահ  Բագրատ Ասատրյանը վերոնշյալ օրենքի ընդունումը հենց այսօր, մարտի 1-ին, եւս մեկ ազդակ է հասարակությանը, որ ‘’տեղներդ նստեք, ինչ ուզենանք, այն էլ կանենք’’: Նրա համոզմամբ` այս օրենքով օրինական բնույթ են ստանալու իշխանության այն գործողությունները, որոնք իրականացվել են  4 տարի առաջ մարտի 1-ին:

‘’Ինչու հենց այսօր ընդունվեց այդ օրենքը, կամ ինչու ընտրություններից երկու ամիս առաջ: Միեւնույն է, հասարակությունը չի համաձայնվելու այս օրենքի հետ, այն համարելով մահակ ժողովրդի գլխին’’,- ասաց Բագրատ Ասատրյանը` հավելելով, որ այսօր ոչ ոք չի հավատում բարեփոխումներ անելու սահմանադրական ճանապարհին, այլ հասկանում են ծեծել-ջարդելու մեթոդը:

Արտակ Դավթյանը հակադարձեց` ասելով, որ պատմության ցավալի էջերի առաջ պատասխանատու է թե իշխանությունը, թե ընդդիմությունը:

‘’Իհարկե պատմության ցավալի էջերը կստիպեն մեզ մաքրվել ու ինքնակատարելագործվել, բոլորս էլ քրիստոնյա ենք ու մեղավոր’,- ասաց պատգամավորը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ