29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Աբրահամյանները չեն լինի

image_10302

Արարատի մարզի  Արտաշատ քաղաքն ու տարածաշրջանի գյուղերն ընդգրկող թիվ 17 ընտրատարածքում Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, այս անգամ չեն առաջադրվի Աբրահամյան եղբայրները: Հիշեցնենք, որ  այստեղից պատգամավոր է ՀՀԿ նախընտրական շտաբի պետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը:

Ըստ մամուլի, այս ընտրատարածքում մտադրություն ուներ առաջադրվելու Հովիկ Արգամիչի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, բայց նրան էլ “դաբրո” չի տրվել: Որոշված է, որ այս ընտրատարածքում Ջոնիկ Աբրահամյանը չի առաջադրվի: Հիշեցնենք, որ նախկինում` միչեւ Հովիկ Աբրահմայնի ընտրվելը, ինքն էր ընտրվել: Սակայն երբ Հովիկ Աբրահամյանը ազատվեց նախագահի աշխատակզմի ղեկավարի պաշտոնից, Ջոնիկ Աբրահամյանը հրաժարվեց մանդատից` տեղը զիջելով եղբորը:

Հիշեցնենք, որ օրերս Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը Henaran.am-ին ասել էր, որ մարզի երկու ընտրատարածքներում ՀՀԿ-ն ունի թեկնածուներ.  թիվ 16-ում  առաջադրվելու է բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը, թիվ 18-ում` Արայիկ Գրիգորյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ