28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ի՞նչ են մտածում տղամարդիկ սեքսից հետո

image_10287

Եթե ձեր բախտը բերել է, և դուք հայտնվել եք անկողնում մի տղամարդու հետ, որը չի քնում անմիջապես օրգազմ ապրելուց հետո, ապա հետաքրքիր կլինի իմանալ`  ի՞ նչ է կատարվում այս պահին նրա գլխում:

Եթե դուք արդեն վաղուց եք ամուսնացած.

“Լավն է իմ կինը, այսքան տարի է` միասին ենք, բայց ես չեմ դադարում հաճույք ստանալուց նրա հետ սեքսից: Բայց տեսնես դավաճանե՞լ է նա ինձ երբևէ այս տարիների ընթացքում: Ընկերս իր քարտուղարուհու հետ է, և միայն ես եմ, որ չեմ կարղանում երիտասարդ սիրուհի գտնել: Եվ վիագրայի անցնելու ժամանակն էլ է կարծես”:

Եթե դուք նոր եք ամուսնացել.

“Ես ամենաերջանիկ մարդն եմ, նա երջանիկ է, ինչպես էր գոռում հաճույքից: Բայց ինչպես նրան բացատրել, որ ինձ հետ պետք է ավելի նուրբ լինել: Բայց տեսնես նրան իրո՞ք դուր եկավ: Թող քնի, գնամ, տեսնեմ սառնարանում ինչ կա”:

Եթե նա ձեր սիրեկանն է.

“Կարծես` նա իրեն լավ է զգում ինձ հետ: Տեսնես մեքենաս չե՞ն թալանի, նրանց բակում եմ կանգնեցրել: Պետք է նրան ինչ որ բան ասել, բայց գլուխս դատարկ է, հո չե՞մ ասի` շնորհակալություն: Առավոտյան պետք է մինչև աշխատանքի գնալս կրկնել: Ժամանակը չէ՞ ամուսանալ նրա հետ”:

Եթե նա ձեր սիրեկանն է, սակայն ամուսնացած է.

“Ահա, ուժերս դեռ տեղում են, ինչ օրը գցեցի նրան: Գնամ տո՞ւն, թե՞ մի փոքր էլ պառկեմ: Տեսնես հեռախոսս անջատե՞լ եմ: Լավ է, որ կինս հոր տուն է գնացել, երեք օր ազատ եմ: Հանկարծ չհղիանա՞: Թե ինչո՞ւ քեզ այսքան ուշ հանդիպեցի”:

Եթե դուք պատահաբար եք հանդիպել.

“Վատը չի, բայց մյուսն ավելի լավն էր: Վերջապես նա լռեց: Օ, այս աղջիկը ցելյուլիտ ունի: Ի՞նչ էր նրա անունը: Պետք է գնալ, քանի դեռ նա չի արթնացել”:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ