20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ բախտը կնոջ առումով չի բերել /վիդեո/

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, պատգամավոր  Ռուբեն Հայրապետյանը այդպես էլ չասեց այն հանելուկի պատասխանը, թե ինչու է մասնակցում ԱԺ նիստերին:

Հիշեցնենք, որ անցած ասուլիսին` նա հանելուկ էր առաջարկել  լրագրողներին` գտնել պատասխանը, թե ինչու է մասնակցում ԱԺ նիստերին:

Լրագրողների այն պարզաբանմանը, թե դա կապ ուներ ԱԺ խոսնակի փոփոխության հետ` ասաց. “Ես չգիտեմ, ինչ նկատի ունեք, բայց մտածեք, ինքներդ ձեր մեջ էլ, պահեք, մի արտահայտվեք”:

Իսկ մեծամասնական ընտրակարգով Ռուբեն  Հայրապետյանն առաջադրվելու է: Ճիշտ է, բազմիցս նա հայտարարել է, որ “խորհրդարանը իր տեղը չէ, ֆուտբոլում ավելի շատ է ինքը պետք”, բայց Հայրապետյանի  ուզելով չէ:

“Ես ունեմ կուսակցություն, եւ կուսակցությունը որոշել է, որ պիտի մեծամասնական ընտրակարգով առաջադրվեմ”,-ասաց նա` չկոնկրետացնելով, թե որ ընտրատարածքում է առաջադրվելու:

“Կարող ա Ավանում, կարողա Զեյթունում, կարող ա Կենտրոնում, չգիտեմ, որտեղ պահանջս զգացվի”,-ասաց նա: Չնայած Հայրապետյանը  ամենաշատ բացակայող պատգամավորներից է, բայց գտնում է, որ իր  “օրենսդրական գործունեությունը դրսից էլ է  լավ  ծավալում”:

Ի տարբերություն իր ընկերոջ` գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, որ բիզնեսները թողել է կնոջը, որպեսզի ինքը քաղաքականությամբ զբաղվի, Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ իր բախտը կնոջ առումով չի բերել, բայց բիզնեսներով զբաղվում է տղան:
http://youtu.be/cOEirJnrLTA

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ