25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մարտի 1-ից սկսած մայրաքաղաքում ընթանում են կանաչապատման աշխատանքներ

Մարտի 1-ից սահմանված ժամանակացույցով եւ ագրոպահանջներին համապատասխան մայրաքաղաքում ընթանում են կանաչապատման նախապատրաստական աշխատանքներ:

Զբոսայգիների, պուրակների եւ կանաչապատ մյուս տարածքների սիզամարգերի վերականգնման եւ ծաղկապատման նպատակով հեռացվում են չորացած ճյուղերն ու տերեւները: Սիզամարգերի թարմացման, նորերի ստեղծման եւ ընդհանուր կանաչապատման աշխատանքների համար կներկրվի 5500 կգ խոտի սերմ:

Մասնագետների կողմից իրականացվում է նաեւ ծառերի սանիտարական էտում: Չորացած եւ կենսական նշանակությունը կորցրած ճյուղերը տեղափոխվում են հատուկ մշակման:

Զուգահեռաբար շարունակվում է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման եւ ծառերի համարակալման գործընթացը: Առաջնահերթ համարկալվում են զբոսայգիների, պուրակների եւ գլխավոր փողոցների ծառերը, որից հետո աշխատանքները կշարունակվեն երկրորդական փողոցներում եւ բակային տարածքներում: Քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետը նշել է, որ արդեն գույքագրվել եւ համարակալվել է ավելի քան 3000 ծառ:

‘Նախորդ տարիների համեմատ այս տարի նախատեսել ենք 2-ից 3 անգամ ավելացնել կանաչապատման աշխատանքների ծավալները ինչպես քանակական, այնպես էլ որակական եւ տեսականու առումով: ‘,-նշել է բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը:

Կանաչապատման նախանշված աշխատանքներն իրականացնելու նպատակով ներկրվել են 150 հազար ծաղկասածիլներ, եւս 600 հազարը աճեցվում է վարչական շրջանների ուժերով: Ավելի քան 120 հազար հատով կավելանա մայրաքաղաքի մշտադալարների թիվը, տարատեսակ եւս 5 հազար ծաղկող թփերով էլ կիրականացվեն ծաղկային ձեւավորումներ: Կանաչ տարածքների խնամքի ապահովման նպատակով իրականացվում է նաեւ ոռոգման ցանցերի վերանորոգման եւ անցկացման աշխատանքներ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ