25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Նաիրա Զոհրաբյանը լիովին համաձայն է Տեր-Պետրոսյանի հետ

“Միանշանակ համաձայն եմ ՀՀ առաջին նախագահի հետ, որ Վարդան Օսկանյանի մուտքը ԲՀԿ բացարձակապես պայմանավորված չէ ինչ-որ մարդկանց ստվերներով, ինչպես համառորեն շրջանառում է մամուլը”,-այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ասել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի` ԲՀԿ-ին անդամակցելու վերաբերյալ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետին:

“Ոչ միայն Վարդան Օսկանյանի դեպքում, այլև ընդհանրապես, ես խորհուրդ եմ տալիս իմ գործընկերներին երբևէ ԲՀԿ-ի թիկունքում որևէ ստվերներ և որևէ մարդկանց չփնտրել”,-շարունակել է Նաիրա Զոհրաբյանը:

Հիշեցնենք, որ նախօրեին ՀԱԿ հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը Օսկանյանի անդամագրումը ԲՀԿ-ին չէր պայմանավորել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնով :

“Քաղաքական հավակնություններ ունեցող Օսկանյանին, բնականաբար, աջակից հենարան էր պետք, իսկ սոլիդ կուսակցության իմիջ ձեռքբերելու ձգտող Բարգավաճին՝ միջազգային դիվանագիտական շրջանակներում վերջինիս վայելած հեղինակությունը”,-ասել էր Տեր-Պետրոսյանն ու նկատել.

”Օսկանյանի անդամագրումը “Բարգավաճ Հայաստանին” խորացնելու է իշխող կոալիցիայի ներսում առաջացած հակասությունները եւ նպաստելու ԲՀԿ-ի՝ որպես լիովին անկախ քաղաքական ուժի կայացմանը, ապա նրա քայլը կարելի է միայն ողջունել”,-ասել է Տեր-Պետրոսյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ