23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ԲՀԿ-ն կմիանա այլ քաղաքական ուժերին, եթե “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” նախագծի հակասահմանադրական լինելու հարց առաջանա

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամին ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Սամվել Բալասանյանը ասել է, թե “Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին” օրինագիծը ավելի ուշ է ներկայացվել, քան պետք է ներկայացվեր:
“Մենք առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեցինք, մենք աշխատելու ենք և կատարելու ենք մեր առաջարկությունները: Այո, այնտեղ կան շատ հոդվածներ, որոնց համար մենք մեր կարծիքը կասենք”,-ասել է Սամվել Բալասանյանը:

Նաիրա Զոհրաբյանն էլ հավելել է, որ իրենց փորձագետները, իրավաբանները արդեն աշխատում են օրինագծի վրա եւ իրենք առաջարկներ կներկայացնեն:

Լրագրողների այն հարցին, թե կմիանա արդյոք ԲՀԿ-ն օրինագծի դեմ հանդես եկող քաղաքական ուժերին, եթե վերջիններս որոշեն Սահմանադրական դատարանում վիճարկել արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի ներգրավվածությանն առնչվող դրույթը, Սամվել Բալասանյանը պատասխանել է.” Եթե անհրաժեշտ լինի, ինչու չէ, մենք նույնպես կմիանանք Սահմանադրական դատարան դիմելու հորդորին”:

Ի դեպ, օրինագծի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ԲՀԿ-ի որեւէ պատգամավոր նախագծի վերաբերյալ դրական կամ բացասական դիրքորոշում չի հայտնել եւ չի մասնակցել բուն քննարկումներին: Քվեարկության ժամանակ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել նախագծին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ