19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Քոքոբելյանը պարզաբանեց

“Մեր համագործակցությունը շատ դրական եմ համարում,համագործակցությունն այսօր էլ առկա է եւ առաջիկայում զուտ մասնակցության ձեւի հետ թե մենք, թե “Ժառանգությունը”,հուսով եմ, սպառիչ պատասխաններ կտանք”,-այսօր Henaran.am-ին ասել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով “Ժառանգության” հետ իրենց դաշինքի հնարավորությանը:

Հիշեցնենք, որ մեկ այլ “Ազատ դեմոկրատ”` Արարատ Զուրաբյանը, այսօր լրագրողներին ասել էր, որ կուսակցությունները ընտրություններին կմասնակցեն դաշինքով: Նա նաեւ նշել էր, որ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի մարտի 11-ին` “Ազատ դեմոկրատներ”-ի համագումարին:

Այս կապակցությամբ Խաչատուր Քոքոբելյանը Henaran.am-ին ասել է.”Համագումարը կտա բոլոր այն հարցերի պատասխանը, որոնք առնչվում են մեզ հետ, իսկ դաշինքը դա երկկողմանի է եւ միասնական գործելու ակնկալիքները կախված են երկու ուժերի պատկերացումներից ու համատեղելիությունից: Դրա պատասխանը միայն մենք չէ, որ պետք է տանք: Լիահույս եմ, որ ամեն ինչ դրական արդյունքների կտանի”:

Խաչատուր Քոքոբելյանը հերքել է “Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” համամասնական ցուցակի մասին մամուլում հրապարակված տեղեկությունը: “Ցուցակի քննարկում, որպես այդպիսին չի եղել: Բոլոր այդ հրապարակումները եւ հայտարարությունները` կապված անձերի եւ կառուցվածքի հետ, մտացածին են”,-ասել է Խաչատուր Քոքոբելյանը:

Ինչ վերաբերվում է սկզբունքներին, մեր զրուցակիցը նշել է.”Ակնհայտ է, որ երկու ուժերում էլ կան այնպիսի քաղաքական գործիչներ, որոնց քաղաքական կենսագրությունն այնքան է, որքան Հայաստանի նորանկախ հանրապետության տարիքը: Կարծում եմ, որ ողջամտության սահմաններում եւ բանականության շրջանակներում միասնական հանդես գալու բոլոր ձեւաչափերը կհստակեցվեն, բնականաբար, լիիրավ` հաշվի առնելով երկու կողմերի հավասարությունը եւ արժանապատվությունը”:

Ի դեպ, այսօր կայացած “ժառանգության” համագումարին, թեեւ “Ազատ դեմոկրատների” հետ հեռանկարային համագործակցության մասին խոսք գնաց, սակայն, այսուհանդերձ չհստակեցվեց ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը եւ դաշինք կազմելու հարցը: “Ժառանգությունը” այդ մասին որոշում կկայացնի մարտի 18-ին կայանալիք խորհրդի նիստին:

Հավելենք, որ ըստ որոշ տեղեկությունների, “Ժառանգությունն” ու “Ազատ դեմոկրատները” իրար հետ առայժմ “լեզու” չեն գտնում հենց ցուցակների անցողիկ տեղերի հարցում անհամաձայնության պատճառով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ