25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

ՕԵԿ-ը երբեք չի խաբել իր համախոհներին սակայն հաճախ եղել է չհասկացված. Արթուր Բաղդասարյան /լրացվում է/

ՕԵԿ համագումարը մեկնարկեց կուսակցության անցած ուղին ներկայացնող փոքրիկ ֆիլմով: Ֆիլիմի ցուցադրությունից հետո հնչեց ՕԵԿ հիմնը: Կուսակցականները հոտնկայս ծափահարությունններով լսեցին եւ երգեցին ՕԵԿ հիմնը: Այս պահին ելույթ է ունենում ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը:  

“Այս 15 տարիները մեզ համար եղել են կայացման եւ ինքնադրսեւորման, ինչպես նաեւ պայքարի տարիներ”,-իր ելույթն այսպես սկսեց ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ ներկայացրեց կուսակցության քաղաքական կենսագրությունը: Այն, նրա խոսքով եղել է պայքար փոփոխությունների եւ հայրենիքի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Նրա խոսքով , կուսակցության համար վճռորոշ շրջափուլ էր 2008թ-ի  նախագահական ընտրությունները եւ դրան հաջորդած շրջանը:

Արթուր Բաղդասարյանը շեշտեց , որ ՕԵԿ-ը  դառնալով կոալիցիայի մաս, կարողացավ երկիրը զերծ պահել ցնցումներից: “Նախագահական ընտրություններից հետո ես շատ բան ունեմ տալու եւ ստանալու”,-հայտարարեց Արթուր Բաղցդասարյանն ու հավելեց.”Ես իրավունք չունեմ վարանելու եւ ձախողելու”: Նա հայտարարեց որ ՕԵԿ-ը երբեք չի խաբել իր համախոհներին սակայն հաճախ եղել է չհասկացված:

Արթուր Բաղդասարյանի ելույթը շարունակվում է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ