19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ը երիտասարդանում է

ՕԵԿ համագումարում Արթուր Բաղդասարյանն իր ելույթում անդրադառնալով  երկրի սոցիալ-տնտեսական վիճակին` նշեց, որ իրականացված բարեփոխումները նպատակաուղղված են սոցիալապես խոցելի եւ անապահով խավերին, սակայն, ըստ նրա երբեմն անտեսվում է միջին խավը:

Նա նշեց, որ վերջին 3-4 տարիներին վիթխարի բարեփոխումներ են իրականացվել բոլոր ոլորտներում: Կուսակցության առաջնորդի խոսքով,  ՕԵԿ-ն իր նախընտրական ծրագրում մեծ տեղ է հատկացնում տնտեսական բարեփոխումներին:

Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ի ապագայի տեսլականը պետք է լինի ազատական եվրոպական արժեքների օրինակը:  “Իսկ սրան հասնելու համար, անհրաժեշտ է քաղաքական սերնդափոխություն: Առաջիկա ընտրություններում`  ՕԵԿ ցուցակում կլինեն երիտասարդներ”,-հայտարարեց Ա. Բաղդսարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ