19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՕԵԿ-ականները երկարատեւ ծափահարություններով ընդունեցին Սերժ Սարգսյանին սատարելու հայտարարությունը

Այսօր ՕԵԿ -ը հաստատում է առողջ կառուցողական համագործակցությունը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Քիչ առաջ ՕԵԿ համագումարում հայտարարեց կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Համագումարի պատվիրակները այս հայտարարությունը ծափողջույններով ընդունեցին:

“Այս 4 տարիների մեր համատեղ աշխատանքը ինձ հիմք է տալիս ենթադրելու, որ մեր երկիրը զարգանում է ճիշտ ուղիով: Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ունի քաղաքական կամք, ցանկություն, երկիրը բարեփոխումենրի ուղիով առաջ տանելու: Չափազանց կարեւոր է, Հայաստանի թիվ 1 պաշտոնյան` երկրի նախագահը վճռական է այս բարեփոխումները իրականացնելու”,-հայտարարեց Բաղդասարյանը:

Դահլիճը դարձյալ ծափահարեց: ՕԵԿ նախագահը հայատարարեց, որ ՕԵԿ-ը սատարելու է Սերժ Սարգսյանին` երկիրը ավելի առաջ տանելու ուժեղ եւ մրցունակ դարձնելուն ուղղված ծրագրերում:

Ըստ Ա. Բաղդասարյանի, այսօր քաղաքական իշխանության կազմում պայքարելով օրենքի իշխանության համար, ՕԵԿ-ը հասկանում է,  որ շատ բան միայնակ հնարավոր  չէ անել եւ պետք է  համախմբվել: “Այսօր կոալիցիան վայելում է հանրային մեծ վստահությունը եւ կարողանալու է առաջիկա ընտրություններում լուրջ հաղթանակ տանել”,-շարունակեց Արթուր Բաղդասարյանը:

“Երկրի նախագահը արել է պատասխանատու քաղաքական հայտարարություն: Ես այդ հայտարարությանը տեր եմ կանգնում` պետք է լավ ընտրություններ իրականացնենք”,-շեշտեց ՕԵԿ նախագահը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ