24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը այսուհետ ավելի մեծ ուշադրություն կդարձնի Հայաստանի ներքին խնդիրներին. Ալ. Իսկանդարյան

“Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դարձավ Ֆրանսիայի արտաքին եւ ներքին քաղաքականության անբաժանելի մասը: Թուրքական ճնշումների արդյունքում Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական ճանաչեց օրինագիծը: Սակայն այն, որ Ֆրանսիայի նախագահի կողմից այս օրինագծի շրջանառությունն օգնեց եւս մեկ անգամ բարձրաձայնելու Հայոց ցեղասպանության մասին` ակնհայտ է”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը “Հենարան” ակումբում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա անդրադարձավ նաեւ Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններին: Քաղաքագետը ենթադրում էր, որ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը կստանա ընտրողների քվեներից  51-55 %-ը, բայց վերջին տվյալներով 64 % էր:

Ալեքսանդր Իսկանդարյանին դուր  է եկել “լացող Պուտինի” կերպարը: “Հրաշալի էր, մյուս կողմից, առկա բոլոր խնդիրները` այդ թվում սպանությունները, իհարկե, վատ են”,-ասաց նա` բացառելով որեւէ հեղաշրջում կամ հեղափոխություն Ռուսաստանում:

Նրա համոզմամբ, Ռուսաստանում, ընտրությունների ելքը որոշվել էր դեռեւս անցած աշնանը, իսկ նման պայմանավորվածություն Ռուսաստանի արդեն նախկին նախագահ  Մեդվեդեւի հետ ձեռք էր բերվել 4 տարի առաջ:

“Կարծում եմ, որ նոր Ռուսաստանի ականատեսն ենք լինելու: Սակայն Ռուսաստանը չի փոխելու իր դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ, չնայած որ ավելի շատ ուշադրություն է դարձնելու երկրի ներքին խնդիրներին”,-ասաց քաղաքագետը` նշելով, որ Ռուսաստանի նախագահական ընտրությունները որեւէ ուղիղ կապ չեն կարող ունենալ  Հայաստանի խորհրդարանական ընտրությունների վրա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ