23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմեկնի Լիտվա

Մարտի 5-ին ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը` ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ, կմեկնի Լիտվա: Պատվիրակության կազմում են ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ Արա Նռանյանը` ՀՅԴ  խմբակցությունից:

Հայկական պատվիրակությունը հանդիպումներ կունենա Լիտվայի Սեյմի նախագահ Իրենա Դյագուտյենեի, Լիտվա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամների եւ Լիտվայի Սեյմի նախագահի տեղակալ Էրիկաս Տամաշաուսկասի հետ:

Այցի շրջանակներում ծրագրված է խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Լիտվայի ԱԳ նախարարի տեղակալ Էվալդաս Իգնատյավիչյուսի հետ, ինչպես նաեւ մամլո ասուլիս Լիտվայի Սեյմում:

Henaran.am -ին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ