29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

“Ազատ դեմոկրատները” շտապում է` դեռ համաձայնության չեն եկել

image_10196

“Ժառանգություն” եւ “Ազատ դեմոկրատներ” կուսակցությունները շարունակում են համատեղ քննարկումները` համագործակցության հարթակ ստեղծելու ուղղությամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է “Ժառանգության” վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ դրա հիմքում պետք է լինեն գաղափարաքաղաքական ընդհանրությունները:

“Ժառանգության” վարչության փոխնախագահն ասել է որ, այս պահին դեռ վերջնական որոշում չկա: “Այս փուլում ինչ ձևաչափ կդառնա, դժվար է ասել: Դեռ ձևակերպված չէ, թե ինչ ձևաչափով կգնանք ընտրությունների: Կարևորը, որ երկու կողմից էլ ցանկություն կա”,-ասել է Ռուբեն Հակոբյանը: Բանախոսը նորմալ է համարել երկու կուսակցությունների համամասնական ցուցակում տարաձայնությունների հնարավորությունը` պատասխանելով այդ մասին լրագրողների հարցին:

“Ժառանգության” մեկ այլ ներկայացուցիչ` Ստյոպա Սաֆարյանը նշել է, որ “Ժառանգություն”-ը նախընտրական շրջան է մտնում լայն համերաշխություն գտնելու ռազմավարությամբ, և այդ համերաշխությունը կկայանա այն քաղաքական ուժերի հետ, որոնք կկիսեն “Ժառանգություն” կուսակցության բանաձևում ամրագրված հիմնական նշաձողերը: Միեւնույն ժամանակ նա չի բացառել “Ժառանգության”` ընտրություններին միայնակ գնալու հնարավորությունը: Ստյոպա Սաֆարյանը ասել է, որ վերջնական որոշումը կկայացվի մարտի 18-ին կայանալիք կուսակցության խորհրդի նիստում:

Հիշեցնենք, որ “Ժառանգության” համագումարին ընտրություններին մասնակցելու ձեւաչափին անդրադարձ չկատարվեց, թեեւ կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը խոսեց “Ազատ դեմոկրատների” հետ համագործակցությունից: Ի դեպ, նույն օրը “Ազատ դեմոկրատների” ներկայացուցիչ Արարատ Զուրաբյանը հայտարարեց, որ կուսակցությունները ընտրություններին կգնան դաշինքով, մինչդեռ “Ժառանգությունից” այս հայտարարությունը հաստատող մեկնաբանություններ չեղան:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ