25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Մայրաքաղաքում ծառահատման դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մարտի 1-ից վերսկսվել է մայրաքաղաքի կանաչ գոտիների գույքագրման եւ ծառերի համարակալման գործընթացը:  Հունվարից մեկնարկած աշխատանքների արդյունքում արդեն համարակալվել է 4200 ծառ: Նշվել է նաեւ, որ որոշ տեղերում բնակիչները ցանկություն են հայտնել անձամբ մասնակցել համարակալման գործընթացին:

‘’Մենք ողջունում ենք բնակիչների նախաձեռնությունը եւ պատրաստ ենք գործընթացին ներգրավել նաեւ բոլոր այն հասարակական կազմակերպություններին, բնապահպաններին, երիտասարդներին եւ այլ անհատներին, որոնք եւս ցանկություն կունենան մասնակցել այս աշխատանքներին’’,- նշել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով ապօրինի ծառահատումների կանխման ուղղությամբ քաղաքապետի հանձնարարականին` բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթվա ընթացքում արձանագրվել է ապօրինի ծառահատման 2 դեպք, որից մեկով էլ հարուցվել է քրեական գործ:

Henaran.am-ին հաղորդում են քաղաքապետարանի լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ