25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշոտյանը չի կարող առանց հայհոյանքների` բարոյական գնահատական տալ. Երկիր

Գորիսի տարածաշրջանի Հարթաշեն գյուղի դպրոցում 14-ամյա աղջկա նկատմամբ կատարված սեռական ոտնձգության առնչությամբ գյուղապետ եւ դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ազատ Ղուկասյանի դեմ հարուցվել է քրեական գործ` “Ակնհայտ 16 տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու” հոդվածի հատկանիշներով:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Սյունիք կատարած այցի ժամանակ, լրագրողներին ներկայացնելով իր կարծիքը, ասել է. “Եթե նրա մեղքն ապացուցվի, ապա նա ոչ միայն դպրոց մուտք գործելու իրավունք չունի, այլ այդ երեխաներին մոտենալու:

Նման հարցերում ես հեռու եմ իրավական գնահատականներից, ես բարոյական գնահատականներ եմ տալիս, որոնք հասարակ բառերով շատ դժվար է արտաբերել`առանց հայհոյանքների: Հանգիստ բնորոշել նման մարդկանց արարքը` առանց վիրավորական կամ այլ տեսակի խոսքերի` հնարավոր չէ”,-ասել է Աշոտյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ