24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Աղախիններն աշխատում են անդադար. Սինգապուրում որոշել են զբաղվել սպասուհիների իրավունքներով

Սինգապուրում փոփոխություն է տեղի կունենա օրենսդրության մեջ, ըստ որի աղախինները ազատ օրեր կունենան, տեղեկացնում է “Associated Press”-ը:

Այս առաջարկությամբ է հանդես եկել երկրի կադրերի նախարարը: Նրա խոսքով` տնային սպասուհիները պետք է 2013-ին հնարավորություն ունենան կամ ազատ օր ունենալու կամ այդ օրերին աշխատելու փոխարեն դրամական փոխհատուցում ստանալ: Սպասվում է, որ պառլամենտը չի մերժի նման փոփոխությունների առաջարկը, քանի որ այնտեղ ամբողջությամբ գերիշխում է կառավարող Ժողովրդական կուսակցության ակցիան:

Իրավապաշտպանները բազմիցս ուշադրություն են դարձրել Սինգապուրում աղախինների ծանր դրության վրա:

“Human Rights Watch” կազմակերպությունը դրական է գնահատել նախարարի նախաձեռնությունը, սակայն հայտնել է, որ ձեռնարկվող քայլերը բավարար չեն: Կազմակերպությունը հիմնականում դեմ է հանդես եկել աղախինների ազատ օրերը “փողով գնելուն”:

Տնային աղախինների թիվը Սինգապուրում շուրջ  206 հազար է: Հիմնականում այդ աշխատանքով երկրում զբաղվում են հարեւան` ավելի քիչ զարգացած երկրներից եկածները` Ինդոնեզիայից, Ֆիլիպիններից եւ Շրի Լանկայից: Շաբաթական 7 օր աշխատելով` նրանք ստիպված են իրենց աշխատավարձի մեծ մասը տալ կադրային ընկերություններին, որոնք իրենց աշխատանքի են տեղավորում:

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ