18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

“Արմավիա”-ն վերսկսեց իր չվերթների սպասարկումը

“Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ից հայտնում են, որ ընկերության ունեցած տվյալներով, “Արմավիա” ավիաընկերությունը համաձայնության է եկել Ռոսնավիգացիա կազմակերպության հետ պարտքի շուրջ:

Այսօր ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչությունում հանդիպում է տեղի ունեցել “Արմենիա” միջազգային օդանավակայաններ ՓԲԸ-ի և Արմավիա ավիաընկերության ներկայացուցիչների միջև: Որոշվել է ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա երեքշաբթի օրը:

“Արմենիա միջազգային օդանավակայաններ” ՓԲԸ-ից հույս են հայտնում, որ առաջիկայում ինչպես մյուս ավիաընկերությունների, այնպես էլ “Արմավիա” ավիաընկերության ուղևորները կսպասարկվեն ժամանակին, առանց խափանումների, հավուր պատշաճի:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան “Արմավիա”-ն հայտարարել էր, որ օդանավակայանի կողմից սահմանված բարձր սակագների պատճառով դադարեցրել է Երևան-Մոսկվա և Երևան-Ռոստով չվերթների սպասարկումը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ