23 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Ճանապարհային ոստիկանապետը չի նկատել, որ մեքենան “հավաքել ա” պատը. առայժմ նախազգուշացում

Ինչպես Henaran.am-ին տեղեկացրին Հայաստանի ոստիկանությունից, ավարտվել է ճանապարհային ոստիկանության Կապանի բաժնի պետ Անդրանիկ Շավոյանի նկատմամբ ծառայողական քննությունը:

Հիշեցնենք, որ նա իր ծառայողական ավտոմեքենայով փետրվարի 15-ին  մտել էր Կապանի քաղաքապետարանի բակ, հասել մինչեւ  մուտքի աստիճանները:

Ծառայողական քննության արդյունքում լսելով  բոլոր կողմերին, վերադասը որոշել է բավարարվել զգուշացումով, քանի որ “Շավոյանը 22 տարի աշխատում է համակարգում, ոչ մի թերացում չունի եւ իրականում տեղյակէլ  չէր, որ այնտեղ չի կարելի մեքենա կանգնեցնել”: Հետագայում նման արարք կրկնվելու դեպքում Շավոյանը պատասխանատվություն է կրելու:

Ի դեպ, այդ լուսանկարը  տեղադրվել էր Youtube-ում, որը մի քանի օր հետո հանվեց հենց տեղադրողի կողմից: Տեղական “Սյունյաց երկիր” թերթին Շավոյանը պատմել է, որ այդ օրը  Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանից գրություն էր ստացել  եւ պիտի քաղաքապետարան գնար:

“Նախկինում երբեւէ չեմ եղել այնտեղ, դա իմ առաջին այցն էր: Նշեմ, որ տեղյակ չէի, որ այդտեղ մեքենա կայանելն արգելվում է, իսկ այդ վայրում ոչ մի նախազգուշացնող ցուցանակ չկար: Իմ քայլը լոկ չիմացության արդյունք էր, եւ դրանում ոչ մի կանխամտածված բան չի եղել ի սկզբանե”,-ասել է նա:

Այն հարցին, թե այնուամենայնիվ քաղաքապերանի շենքի մերձակա այգին պատնեշված է, իսկ մյուս կողմից մայթը պիտի բարձանար, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ  վաշտի երկրորդ դասակի հրամանատարն ասել է, որ այդ օրը մայթն ամբողջովին ձյունածածկ է եղել, եւ ինքը չի նկատել, ու մեքենան հեշտությամբ անցել է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ