19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

“Էրեխուն կպել ա, դա մարդ ա՞ …”. բռնաբարության մեջ մեղադրվող գյուղապետը ձերբակալված է

Ըստ ոստիկանության` մարտի 6-ին կալանավորվել է  Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքի ղեկավար Ազատ Ղուկասյանը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3 կետի հատկանիշներով (բռնաբարություն անչափահասի նկատմամբ):

Հիշեցնենք, որ գյուղապետը աշխատում էր նաեւ դպորցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ եւ մեղադրվում է 14-ամյա աշակերտուհուն`  Ա.Պ.-ին բռնաբարելու մեջ: Հարուցված քրեական գործը նախ “Անառակաբարո գործողություններ կատարելու” հատկանիշներով էր, որից հետո , մեղադրանքը վերաորակավորվեց:

Ազատ Ղուկասյանը սակայն հերքում էր, որ նման բան է կատարվել: Հիշեցնենք, որ աղջիկը դպրոց չի հաճախում, իսկ  Henaran .am-ի հետ զրույցում նրա հորեղբայրը ասել էր, որ “գյուղապետը նրան վախեցրել է, որ եթե խոսի` սպանելու է”:

Այսօր Henaran.am-ի հետ զրույցում աղջկա հորեղբայրը` Գագիկ Պարոնյանն ասաց, որ աղջնակը դեռ դպրոց չի հաճախում, դեռ կքննարկեն թե երբ է  դպրոց գնալու, քանի որ “երեխեն շատ վատ վիճակում է` լարված է, ջղաձիգ”: Չսպասելով դատաբժշկական փորձաքննությունների արդյունքներին, աղջկա հարազատները նրան բժիշկի են տարել:

“Բժիշկներն էլ նայեցին, ասացին, որ էրեխուն կպել են, բա դա մարդ ա՞”,-ասաց Գագիկը: Նրա խոսքով, այսօր պիտի գյուղ գա հոգեբանը եւ շարունակի աշխատել աղջկա հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ