20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Շոուն արեցին նիստից առաջ. Շարմազանով

Քիչ առաջ կառավարությունում ավարտվեց քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ ՀՀ վարչապետի հրավիրած հակակոռուպցիոն խորհրդի նիստը: Նիստին մասնակցել են ՀՀԿ, ՕԵԿ ՀՅԴ եւ “Ժառանգության” ներկայացուցիչները:

Ներկա են եղել նաեւ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

ԲՀԿ-ի եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները չեն մասնակցել հակակոռուպցիոն խորհրդի նիստին: Այս հանգամանքը մեկնաբանելով,  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Henaran.am-ին ասաց. “Դժբախտաբար նաեւ մեր քաղաքական դաշտում լինում են գործիչներ, ովքեր կոռուպցիայի դեմ իրական պայքարի համար  հրավիրված խորհրդակցություններն ու  ուղիներ մշակելը փորձում են  քաղաքական  փիառի համար օգտագործել, իսկ այսօրվա նիստը քաղաքական ուժերի շոու չէր եւ շոուն արեցին նիստից առաջ”:

Էդուարդ Շարմազանովը նշեց, որ  նիստին բավականին արդյունավետ քննարկում տեղի ունեցավ, ելույթ ունեցան եւ առաջարկություններով հանդես եկան ներկա քաղաքական ուժերի ,  միջազգային կառույցների եւ հանրային սեկտորիների ներկայացուցիչները:

Շարմազանովի խոսքով, կոռուպցիայի դեմ  պայքարի արդյունավետության համար նախ եւ առաջ պետք է վեր հանել այն պատճառները, որոնք առկա են եւ լուրջ վերլուծության ենթարկել, երկրորդը` բաց եւ հրապարակային աշխատանքի միջոցով հանրությանը իրազեկել : Շարմազանվոը շեշտեց, որ կոռուպցիան միայն  իշխանական երեւույթ չէ եւ այն  չպետք է քաղաքական դիվիդենտների առարկա դարձվի:

“Այսօրվա իշխանությունը ունի քաղաքական կամք: Այն փաստը, որ այսօր առանց քաղաքական դիվիդենտներ շահելու իշխանությունը շահեկան եւ արդյունավետ քննարկում է կազմակերպում եւ  վեր հանում բոլոր արատները, խոսում է այն մասին, որ իշխանությունը գնում է ճիշտ ուղղությամբ, ամուր կանգնած է հողին եւ հասարակության ու ընդդիմադիր որոշ քաղաքական ուժերի հետ պատրաստ է արմատախիլ անել այն մոլախոտերը, որոնք կան մեր հասարակության մեջ”,-նշեց ԱԺ փոխնախագահը:

Դիտարկմանը, թե նախագահական ընտրությունների նախաշեմին նման քայլերը իշխանության քննադատները որպես շոու են ընկալում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.”Մեր քննադատների նման կարծիքն առնվազն անհեթեթ եւ ծիծաղելի է: Եթե նրանց տրամաբանությամբ առաջնորդվենք, ապա նախագահական կամ պառլամենտական ընտրոււթյուններից առաջ քաղաքական իշխանությունը պետք է ձեռքերը ծալած նստի եւ ոչինչ չանի”:

Շարմազանովը շեշտեց, որ  կոռուպցիայի դեմ պայքարից խոսելիս, նախ պետք է նայել վերջին տարիների վիճակագրությունը, թե քանի բարձրաստիճան պաշտոնյի նկատմամբ է քրեական գործեր հարուցվել: “Երբ անձրեւը գալիս է ժամանակին, ընդդիմադիրները դա ընդունում են որպես իրենց շնորհը, իսկ երբ անձրեւի փոխարեն կարկուտ է գալիս, միանգամից ասում են, որ մեղավորը իշխանությունն է”,-նկատեց նա ու հավելեց, որ կոռուցիայի դեմ պայքարը ոչ թե 1-2 օրվա, այլ շարունակական գործընթաց է, ինչը իշխանությունը պատրաստ է իրականացնել համագործակցելով բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերի եւ հասարակական սեկտորի հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ