19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Պալաչն ու Ծառուկյանը հաշտվել ե՞ն.Երկիր

Ըստ “Երկիր” օրաթերթի, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի եւ նրա թիկնազորի նախկին պետ, գործարար Արթուր Հարությունյանի (Պալաչ) միջեւ ծագած տրանսպորտային “բարեգործական” վեճը կարծես այլ ընթացք է ստանում:

Երեկ վաղ առավոտից “Գագիկ Ծառուկյան” բարեգործական հիմնադրամի կողմից Աբովյան քաղաքի բնակիչներին Երեւան հասցնող անվճար ավտոբուսները չեն գործել: Փոխարենը ավելացել է Աբովյանից Երեւանի ավտոկայան տանող երթուղու ավտոբուսների թիվը:

Աբովյանի բնակիչները խոսում են, որ Գագիկ Ծառուկյանն ու Արթուր Հարությունյանը համաձայնության են եկել, եւ ԲՀԿ ղեկավարը որոշել է խնայել իր սանիկին` թողնելով, որ այս գիծը սպասարկեն միայն 261 համարի երթուղային տաքսիները, որոնք պատկանում են Արթուր Հարությունյանի “Քինգ Դե-լյուքս” ընկերությանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ