18 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Արդարադատության նախարարը` Սերժ Սարգսյանին սատարելու ԵԿՄ-ի հայտարարության եւ վարչապետի մարզային այցերի մասին

Պաշտոնապես քարոզարշավը դեռ չի սկսվել, բայց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարզային այցելություններ է անում եւ ներկայացնում ՀՀԿ նախընտրական ծրագիրը: Արդյո՞ք սա օրենքի խախտում չէ: Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին լրագրողներն այս հարցն ուղղեցին:

“Նախընտրական ծրագիր չի ներկայացնում եւ քանի դեռ թեկնածու չկա, նախընտրական քարոզչություն չի կարող լինել: Հետեւաբար, ձեր գնահատականը հիմնավորված չէ: Հանդիպում է կուսակցական ակտիվի հետ`քննարկելու, թե ծրագրում ինչ ներառվի”,- ի պատասխան նշեց Հրայր Թովմասյանը:

Լրագրողների դիտարկմանը, թե Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի տնօրենը հայտարարում է, որ արդարադատության նախարարն իրավունք չունի ուղեկցելու վարչապետին այդ այցելություններում, Հրայր Թովմասյանը պատասխանեց.” Հայկական պառլամենտարիզմի կենտրոնի տնօրենը չէ, որ պետք է որոշի, թե ես ինչ պետք է անեմ”: Հրայր Թովմասյանը հավելեց, որ այստեղ օրենքի խախտում չի տեսնում:

Լրագրողներից մեկն էլ հետաքրքրվեց, թե ԵԿՄ հայտարարությունը` նախագահ Սերժ Սարգսյանին սատարելու մասին, չի՞ նշանակում, որ զինվորները մասնակցում են քաղաքականությանը: “Չէ, չի նշանակում, երբ որ պաշտպանության նախարարը որոշում կկայացնի, որ բանակը պաշտպանում է Սերժ Սարգսյանին, այդ դեպքում` դա կնշանակի”,-պատասխանեց Հրայր Թովմասյանը:

Դիտարկմանը, թե պաշտպանության նախարարը նույնպես ԵԿՄ անդամ է, Հրայր Թովմասյանն արձագանքեց.”Այո ԵԿՄ անդամ է, բայց դա չի նշանակում, որ զինված ուժերն են պաշտպանում  կամ քաղաքականության մեջ են մտնում: Տվյալ գեներալը կարող է լինել նաև ֆիլատելիստների միության անդամ և այդ միությունը կարող է մեկ այլ թեկնածուի պաշտպանել, դա չի նշանակում, որ բանակն է պաշտպանում”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ