19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀ ԱԳ փոխնախարարն Ավստրիայի պաշտոնատար անձանց հետ քննարկել է Սաֆարովի արտահանձնման խնդիրը

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը աշխատանքային այցով Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում էր գտնվում ՀՀ ԱԳ փոխնախարար Աշոտ Հովակիմյանը:

Փոխնախարար Հովակիմյանը աշխատանքային հանդիպումներ ունեցավ Ավստրիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոհաննես Կյուրլեի, Ավստրիայի Պաշտպանության նախարարության Անվտանգության քաղաքականության տնօրինության ղեկավար, գեներալ-մայոր Յոհանն Պուխերի հետ: Հանդիպումների ընթացքում ԱԳ փոխնախարարին ուղեկցում էր Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը:

Զրուցակիցների հետ քննարկվեց երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես` իրավիճակը Մերձավոր Արեւելքում եւ հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումները, Հունգարիայի իշխանությունների կողմից Ռ. Սաֆարովի` Ադրբեջանին արտահանձնման խնդիրը, պաշտպանության բնագավառում հայ-ավստրիական երկկողմ համագործակցության ծրագիրը, Հայաստանում Անվտանգության ոլորտի բարեփոխումներին նվիրված դասընթացների կազմակերպմանն առնչվող եւ այլ հարցեր:

Նոյեմբերի 1-ին Ա. Հովակիմյանը մասնակցեց ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին, որի ընթացքում հանդես եկավ ելույթով, պատասխանեց առաջադրված հարցերին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ