25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Կարեն Կարապետյանը կհեռանա՞ ՀՀԿ-ից /լրացված/

Հայաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը, որոշ տեղեկությունների համաձայն` Լոռիում հանդիպել է իր համակիրների լայն շրջանակի հետ եւ հայտարարել, որ հնարավոր է առաջիկայում սատարեն ԲՀԿ-ին:

Լոռիից ստացված լուրերի համաձայն, Կարեն Կարապետյանը պատրաստվում է դիմում ներկայացնել ՀՀԿ-ից դուրս գալու համար: Հիշեցնենք, անցած ընտրություններին Լոռիի պատասխանատուն ՀՀԿ-ում Կարեն Կարապետյանն էր:

Կարեն Կարապետյանը, ինչպես տեղեկացրեց նրա օգնականը, հանրապետությունում չէ եւ կլինի մի քանի օրից : Օգնականը նաեւ ասաց, որ ինքը տեղյակ չէ, թե Կարեն Կարապետյանը ինչ քաղաքական մտադրություններ  ունի եւ չի կարող պատասխանել մեզ հետաքրքրող հարցերին:

Ի դեպ, Henaran.am-ի տեղեկություններով, Կարեն Կարապետյանը ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակ է, գործադիր մարմնի անդամ, եւ ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրները նշում են, որ կուսակցությունում չեն կասկածում, որ նա կմասնակցի համագումարին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ