25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Թոշակառուն վիճակախաղով 336 մլն է շահել

Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգի բնակչուհին PowerBall վիճակախաղով շահել է 336,4 միլիոն: Նահանգի պատմության մեջ ռեկորդային շահումը պատկանում է 81-ամյա Լուիզա Ուայթին:

Թոշակառու կինը վիճակախաղի տոմսը գնել է մթերային խանութից: Շահումը գրանցվել է փետրվարի 11-ին, սակայն ծեր կինը մի որոշ ժամանակ պահել է տոմսը դեպոզիտային արկղում, եւ հետո նոր հայտարարել շահումի մասին:

Ուայթը հայտնել է, որ ինքը եւ իր ընտանքիը շատ երջանիկ են: Վիճակագրական ընկերության աշխակիցները թոշակառու կնոջը տալու են 210 մլն դոլար: Ռոդ Այլենդի գանձարանին կտրամադրվի 14,7 մլն դոլար, իսկ ֆեդերալ բյուջեին կփոխացվի 52,5 մլն դոլար:

Վիճակախաղի կազմակերպիչները հայտնել են, որ դա խաղի պատմության մեջ ամենամեծ ջեքփոթն է, որ վճարվում է առձեռն: Լուիզա Ուայթը չի նշել` ինչի վրա է ծախսելու գումարը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ