19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Վատ դեղ ներմուծելու իրավունք չունեն. Քուշկյանը խոստանում է պատժել մենաշնորհ ունեցողներին

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների խնդրանքով անդրադարձել է դեղերի շուկայում ՏՄՊՊՀ-ի կողմից արձանագրված վերջին չարաշահումների դեպքերին:
Նախարարն արձանագրված խախտումները պայմանավորել է գնումների ոլորտի օրենսդրական բացերով ու նշել, որ հարցը շատ կարճ ժամանակում կկարգավորվի:

Նախարարի խոսքով, խնդիրն անմիջականորեն իր ղեկավարած ոլորտին չի վերաբերում, բայց նախարարությունը ակտիվորեն կաջակցի այդ խնդիրներին լուծում տալուն: Հարություն Քուշկյանի խոսքով, դեղերի շուկայի վերահսկողությունը ոլորտի 2012թ թվականի գերակայություններից է:

Լրագրողները հետաքրքրվել են, թե ինչպես է նախարարը պատրաստվում դաշտում մենաշնորհներ ունեցողներին վերահսկել: “Ովքեր ավելի արդյունավետ են աշխատում, ավելի որակյալ դեղորայք են բերում, նրանք էլ ընդհանրապես մրցույթներում հաղթում են: Դա այդքան մոնոպոլիստների հետ կապ չունի: Ես գտնում եմ, որ նորմալ է, որ ոքվեր ավելի լավ են աշխատում, արդյունավետ են աշխատում, ավելի լավ դեղորայք են ներմուծում Հայաստան, նրանք էլ երևի միշտ կլինեն առաջին դիրքերում”:

Նախարարը բացառել է, որ դաշտում մենաշնորհ ունեցողները, խախտումներ թույլ տալու դեպքում խուսափեն պատժամիջոցներից: “Բացառվում է, ինչո՞ւ պիտի խուսափենք, բացի այդ, դա մի քիչ էլ բարոյական նորմեր են, յուրաքանչյուր ներմուծող պիտի հասկանա, որ նա դեղ է ներմուծում ու իրավունք չունի վատ դեղ ներմուծել ”:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ