29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

Մարտի 8. ինչու՞ ոչ տղամարդկանց, այլ` Կանանց միջազգային տոն

image_10032

Մարտի 8-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կանանց միջազգային օր:

Ամեն ինչ սկսվել է 1908-ի մարտի 8-ին, երբ  կանանց նյույորքյան սոցիալ-դեմոկրատական կուսակցության կոչով կայացել է ցույց` կանանց իրավահավասարության լոզունգներով:

Այդ օրն ավելի քան 15 հազար կանայք շքերթի են դուրս եկել ողջ քաղաքում` պահանջելով աշխատանքային ժամերի կրճատում եւ տղամարդկանց հավասար աշխատավարձեր, ինչպես նաեւ  ընտրության իրավունք:

1909-ին Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակին հայտարարում է կանանց օր, որը նշվում է մինչեւ  1913-ը: 1910-ի օգոստոսի 27-ին  ԱՄՆ-ի պատվիրակությունը ժամանում է Կոպենհագեն` սոցիալիստ կանանց 2-րդ միջազգային կոնֆերանսին, որտեղ պատվիրակները հանդիպում են Կլարա Ցետկինի հետ: Կոնֆերանսին որոշվում է, որ ամեն տարի այդ օրը կանայք պետք է ցույցեր կազմակերպեն` հանրության ուշադրությունն ուղղելով իրենց խնդիրներին:

1911-ին Կանանց միաջազգային տոնը առաջին նագամ նշվել է Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում եւ Դանիայում մարտի 19-ին: 1912-ին այդ տոնը նույն երկրներում նշվել է մայիսի 12-ին: 1913-ին Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կանայք ցույց են կազմակերպել մարտի 2-ին, Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում, Շվեյցարիայում եւ Հոլանդիայում նմանատիպ ցույցեր կազմակերպվել են մարտի 9-ին, Գերմանիայում` մարտի 12-ին: 1914-ին կանանց օրն առաջին անգամ նշվել է մարտի 8-ին միանգամից մի քանի երկրներում` Ավստրիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Ռուսաստանում եւ Շվեյցարիայում: Բանն այն էր, որ այդ տարի մարտի 8-ը համընկել էր կիրակի օրվա հետ:

Իսկ 1975-ից սկսած Կանանց միջազգային օրը ամեն տարի նշվում է մարտի 8-ին` ՄԱԿ-ի որոշմամբ:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ