20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ասա` ինչպես ես անցկացրել փետրվարի 23-ը, ասեմ` ինչպիսին կլինի մարտի 8-դ

Շատ տղամարդիկ հաշվենկատ են, այդ պատճառով էլ մարտի 8-ը տոնելու “սցենարը” կախված է նրանից, թե դուք ինչ կանեք նրանց համար փետրվարի 23-ին: Զարմանալու կամ վիրավորվելու կարիք չկա. եթե Կանանց միջազգային օրը նախորդեր փետրվարի 23-ին, հավանաբար կանայք էլ նույն կերպ կվարվեին:

Այդ պատճառով էլ կանայք պետք է սիրելիի համար իսկական տոն կազմակերպեն, որպեսզի 2 շաբաթ անց նույն անակնկալներն իրենց սպասեն: Այնպես որ, եթե դուք կոսմետիկայի հերթական հավաքածուի կարիքն ունեք, սիրելիի տոնին նվիրեք նրան սափրվելու փրփուր. նա միանշանակ կհասկանա ձեր մտադրությունը եւ ձեզ նույն կերպ “կհատուցի”:

Սակայն կա նաեւ տղամարդկանց մի տեսակ, որոնք ուրախությամբ ընդունում են բոլոր նվերները, հրճվում անակնկալներից, սակայն փոխհատուցելու մասին խոսք էլ չկա: Ի՞նչ անել, եթե ձեր կողքի տղամարդը ոչ մի կերպ չի հասկանում ձեր ակնարկները:

Այս դեպքում ավելի լավ է դուք նրան նախօրոք հայտնեք, որ որոշել եք մի այնպիսի անակնկալ մատուցել, որ ոչ ոքի մտքով չէր անցնի: Եթե նա զայրանա, շարունակեք ձեր ջանքերը ոչ թե բառերով, այլ գործով ցուցադրել: Այդ կերպ դուք նրան կներքաշեք “ով ավելի շատ բան կանի սիրելիի համար” խաղի մեջ, ինչը դրական արդյունք կտա ոչ միայն տոների ժամանակ, այլ ընդհանրապես հետաքրքիր կդարձնի ձեր հարաբերությունները:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ