28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես են կանանց մեծարում ռուս աստղերը /ֆոտո/

image_10015

tantsor-Sergey-GlushkoPevtsov-s-zhenoyՌուսական շոու բիզնեսի ներկայացուցիչները, պարզվում է, այքան էլ ակտիվորեն չեն նշում մարտի 8-ը:

Իր տարօրինակություններով հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն ասում է, որ իր համար բացի Նոր տարուց եւ ծննդյան օրից ուրիշ տոն չկա: Նրա կարծիքով` տղամարդիկ չպետք է սպասեն մարտի 8-ին կամ մեկ այլ որոշակի օրվա, որպեսզի նվերներ մատուցեն իրենց կանանց: Երգչուհին պնդում է, որ սովորական օրերին նվեր ստանալն ավելի հաճելի է, քան այդ օրը, քանի որ դու զգում ես, որ քո մասին մտածում են` անկախ ամեն ինչից:

Պարող Սերգեյ Գլուշկոն ծաղիկներ չի նվիրում կնոջը` Նատաշա Կորոլյովային, քանի որ վերջինս դրանք չի սիրում: Գլուշկոն գերադասում է ավելի նյութական բաներ նվիրել նրան, օրինակ` հեռախոս:

Երգչուհի Յուլիա Կովալչուկը պարզապես պաշտում է մարտի 8-ը: Այդ օրը նրան շատ ծաղիկներ եւ գեղեցիկ նվերներ են ուղարկում երկրպագուները: Սակայն երգչուհու համար ամենատպավորիչ նվերը եղել է չմշկասահքի վարպետներ Տատյանա Բասովայի եւ Ռուսլան Գոնչարովի կողմից, որոնք երգչուհուն “պարապմունք են նվիրել”: “Ես երբեք չեմ մոռանա այդ մարտի 8-ը: Մենք ողջ օրը սահում էինք,”-խոստովանել է երգչուհին:

Հայտնի դերասաններ Դմիտրի Պեւցովը եւ Օլգա Դրոզդովան մարտի 8-ը համարում են “անլուրջ” տոն: Դմիտրին անկեղծորեն մտածում է, որ նման տոն պետք է ամեն օր լինի: “Ես աշխատում եմ, որ Օլյայի ամեն օրը նման լինի տոնի: Մենք հատուկ օր ունեք, որը միշտ նշում ենք: Դա մայիսի 7-ն է` մեր ծանոթության օրը,”-նշել է դերասանը:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ