24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կանանցից է կախված ընտանիքների երջանկությունը. Հերմինե Նաղդալյան

    Հայաստանի Հանրապետական կուսակցության կանանց խորհուրդը եւ ՀՀԿ խորհրդի անդամ, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կանանց տոնի նախօրեին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն էին հրավիրել Արցախյան պատերազմի մասնակից, Աշխատանքի եւ Հայրենական պատերազմի վետերան կանանց, զոհված ազատամարտիկների մայրերին, ազգային փոքրամասնությունների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների՝ դիտելու գերմանացի դրամատուրգ Բերթոլդ Բրեխտի “Կովկասի կավճե շրջանը” պիեսի ներկայացումը:

    ՀՀԿ նախագահի անունից կուսակցության շնորհակալագրերով պարգեւատրվեցին Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների մայրեր, ազգային փոքրամասնությունների ղեկավար եւ անդամ, ինչպես նաեւ մանկավարժ-վետերան կանայք:

  ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը նման միջոցառումները կարեւորում է ոչ միայն կուսակցության մշտական ուշադրության հաստատման, այլ նաեւ կանանց հասարակական ակտիվությունը բարձրացնելու տեսանկյունից:

“Այսօր, այս տոն նախօրեին, մենք մաղթում ենք հայ կանանց երջանկություն, որովհետեւ կանանցից է կախված նրանց ընտանիքների երջանկությունը” ,- նշել է Հերմինե Նաղդալյանը:

 Կազմակերպիչները միջոցառման շուրջ 900 հյուրերին նաեւ նվերներ են հանձնել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ