28 Մարտի, Հինգշաբթի, 2024
KFC

Պաշտպանության նախարարի խոսնակի անակնկալը կին-խմբագիրներին

image_10011

Դավիթ Կարապետյան

Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանն մայրության եւ գեղեցկության միամսյակի առիթվ անակնկալ է պատրաստել այն կին խմբագիրների համար, որոնք դատական հայց ունեն, եւ որոշ չափով դա առնչվում է բանակին:

Դավիթ Կարապետյանի միջնորդությամբ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը հրաժարվել է “Ժողովուրդ” օրաթերթի դեմ դատական հայցից եւ 2,2 միլիոն դրամ պահանջից:

Henaran.am-ին Դավիթ Կարապետյանն ասաց, որ աշխատանքներ է տանում հաշտեցնելու նաեւ դատական հայցով “Հրապարակ” թերթից 2 միլիոն դրամ պահանջող Մարգարիտա Խաչատրյանին (Մառոզ) եւ խմբագիր Արմինե Օհանյանին: Սակայն, սա դեռ բանակցությունների փուլում է, քանի որ “շատ ծանր դեպք է”: “Ես վաղուց էի նախաձեռնել, պարզապես զուգադիպեց կանանց միամսյակին: Տեսնենք, գուցե մինչեւ ապրիլի 7-ը հաջողվի լուծել նաեւ “Հրապարակի” հարցը”,-ասաց Դավիթ Կարապետյանը:

Դավիթ Թումասյան

Դավիթ Թումասյան

Մարգարիտա Խաչատրյանի փաստաբան Դավիթ Թումասյանը Henaran.am-ի հետ զրույցում նախ շնորհավորեց բոլոր կանանց, հատկապես կին-լրագրողների մարտի 8-ը` մաղթելով ամենայն բարիք եւ ամենակերեւրոը, որ զերծ մնան զրպարտություն եւ վիրավորանք պարունակող հոդվածների հրապարակումից:

Թումասյանը  հաստատեց, որ Պաշտպանության նախարարի խոսնակը խոսել է իրենց հետ: “Մենք եւս կողմ ենք խաղաղ ճանապարհով հարցը լուծել, բայց մի պայմանով, որպեսզի “Հրապարակը” տպագրի հերքման տեքստ: Մեզ համար կարեւորը դրամական  պահանջը չէ, այլ հերքումը”,-ասաց Թումասյանը:

Ի դեպ, Henaran.am-ի տեղեկություններով, “Հրապարակի” գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը առաջարկել է հարցազրույց տպագրել “Զինվոր” ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի հետ, որտեղ նաեւ անդրադարձ կկատարվի հերքմանը: Սակայն հայցվոր կողմը չի համաձայնվել:

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ