20 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Միասին ապրելը ամուսնություն չէ

Գարեգին Առաջին վեհափառը շատ լավ է ձեւակերպել  հայ կնոջ դերը, ասում է` հայ կինը իր ընտանիքի քահանան է` սիրով օծված: Այսինքն` այն մայրական հոգատարությունը, սերը եւ գուրգուրանքը, որ մենք միշտ տեսել ենք հայ կնոջ մեջ, դա այն նահապետական բարքերի մեջ ճնշված կինը չէ, դա այն կինն է, ով ձայնի իրավունք ունի, ով դաստիարակելու առաջնահերթությունն իր ուսերի վրա է վերցրել, ով պատասխանատվություն է կրում իր ընտանիքի համար, ով նախաձեռնող է, եւ ամեն ինչ անում է սիրով եւ մայրական գուգուրանքով համեմված: Ինձ համար հայ կինը սա  է: Henaran.am-ի հետ զրույցում այսպես բնութագրեց հայ կնոջը Տեր Եսայի քահանա Արթենյանը:

Անդրադառնալով հայ ընտանիքին, եւ այն ամուր պահելու խնդրին, քահանան ընդգծեց, որ ընտանիքը քայքայվելուց պիտի փրկի ոչ թե միայն կինը, այլ երկուսով, թե կինը, թե տղամարդը:

‘Եթե ամուսինը չցանկացավ ընտանիքը պահի, կինը որքան էլ ամուր լինի բարոյապես ու հոգեպես, որքան էլ նա լեցուն լինի իմաստությամբ, նա չի կարող միայնակ պահել ընտանիքը, քանի որ ընտանիքը մի կառույց է, ուր պետք է ոչ թե միայն մեկի, այլ երկուսի ջանքերը’,- ասաց Տեր Եսային:

Նրա համոզմամբ` շատ հաճախ մարդիկ ամուսնանում են ուղղակի միասին ապրելու համար, բայց ամուսնությունը ոչ թե միասին ապրելու համար է, այլ ընտանիք կազմելու համար, հետեւաբար, քահանան հորդորում է  տղամարդկանց, որ նրանք կարողանան գնահատել կանանց դերը, ոչ միայն այն պատճառով, որ դա հակառակ սեռն է, այլ որովհետեւ նրանով է կազմվում հայ ընտանիքը:

Շատ հաճախ տղամարդիկ կանանց հանդեպ իրենց ցասումն արտահայտելու համար նրանց կոչում են անհոգի` վկայակոչելով Աստվածաշունչը, որով ասվում է, թե Աստված Ադամին հոգի տվեց, բայց նշված չէ, թե կնոջն էլ հոգի տվեց, մեր դիտարկմանը Տեր Եսայի Արթենյանը պատասխանեց, որ դա Աստվածաշնչի կամայական եւ ոչ ճիշտ մեկնաբանությունն է:

‘Ադամը դարձավ Ադամ այն պահին, երբ  ստեղծվեց Եվան, ուզում եմ ասել, մինչ Եվային ստեղծելը, Ադամը Ադամ չէր, նա ուղղակի մարդ էր,այլ ոչ` տղամարդ: Նա տղամարդ դարձավ միայն Եվայի ստեղծվելուց հետո: Եվ Աստված երկուսին էլ հոգի է տվել, թե տղամարդուն, թե կնոջը’,-եզրափակեց քահանան:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ