25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

‘Զվարթնոց’-ը թալանչիության վրա է կառուցում իր երջանկությունը.’Արմավիա’-ի սեփականատեր

‘Արմավիա’ ու ‘Միկա’ ընկերությունների սեփականատեր, հայտնի գործարար Միքայել Բաղդասարովը մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ եթե  ‘Զվարթնոց’ օդանավակայանն իր սպասարկման գները չնվազեցնի 25 տոկոսով, ապա ինքը կհայտարարի սնանկության մասին:

Միքայել  Բաղդասարովի խոսքով, ‘Զվարթնոց’ օդանավակայանում սպասարկման գները երեք անգամ բարձր են, քան, օրինակ, Փարիզի ու Մոսկվայի օդանավակայաններում, ինչը ‘Արմավիայի’ համար ստեղծում է տնտեսական լուրջ խնդիրներ:

Հիշեցնենք, որ անցած երեքշաբթի ‘Արմավիա’  ընկերությունը հայտարարեց գործադուլի մասին, մի քանի չվերթներ չիրականացնելով: Պահանջը մեկն էր` ‘Զվարթնոց’-ը պետք է իջեցնի սպասարկման գները:

‘Զվարնթոց’-ն էլ հանդես եկավ հայտարարությամբ,  ըստ որի ‘Արմավիա’-ի նկատմամբ որպես ազգային փոխադրողի հատուկ սակագներ են կիրառվում, ուրիշ ընկերություններ գներից չեն դժգոհում, վճարումները կատարում են ժամանակին, իսկ ‘Արմավիա’-ի չթռչելը պայմանավորված է ‘Ռոսնավիգացիա’ կազմակերպությանը ունեցած պարտքերով:  Ավելի ուշ ռուսական կազմակերպությունը հաստատել է,  որ ‘Արմավիան’ 178 հազար դոլար պարտք է:

‘Մեզ այն վիճակի են հասցրել, որ չենք կարող այլեւս…Մենք արել ենք ամեն ինչ, որ ավիաընկերությունը կարողանա այդ ճգնաժամն անցնի:Մենք կարողացել ենք համաձայնության գալ մեր բոլոր եվրոպական գործընկերների հետ, նրանք իջեցրել են գները, միայն Զվարթնոց օդանավակայանի հետ չենք կարողանում լեզու գտնել, որը թալանչիությամբ է զբաղվում, եւ դրա վրա կառուցում իր երջանկությունը’,- Slaq.am-ին տված հարցազրույցում ասել է Միքայել Բաղդասարովը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ