25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայտնաբերված տարօրինակ արկղերը վկայում են ՉԹՕ-ի մասին

ԱՄՆ-ի Վաշինգտոն նահանգի լողափերում փետրվարի սկզբից ընկած են ավելի քան տասնյակ տարօրինակ մետաղական արկղեր: Դրանց պարունակությունն առայժմ պարզված չէ: Դրանք տարօրինակ ձայներ են արձակում:

ՉԹՕ-ներ ուսումնասիրող մասնագետները կարծում են, որ դրանք կապված են հենց ՉԹՕ-ների հետ: Արկղերի բարձրությունը կազմում է 60 սմ, իսկ երկարությունը եւ լայնությունը` 150 սմ: Արկղերի վրա ոչ մի գրառում չկա: Դրանք հերմետիկ փակված են, հնարավոր չէ ոչ բացել, ոչ էլ` տեղից շարժել: Ականատեսներից մեկն ասել է, որ դրանցից լսվող ձայները նման են մլավոցի:

Սկզբում մարդիկ ենթադրել են, որ դրանք կարող են նավերից նետած բեռներ լինել, սակայն տվյալ տարածքում նավարկություններ չեն կատարվում, ինչպես նաեւ Շրի-Լանկայի այն տարածքում, որտեղ մի քանի  տարի առաջ նմանատիպ արկղեր են հայտնաբերվել` կրկին լողափին: Հետաքրքիրն այն է, որ մարդիկ պնդում են, որ  այդ դեպքերից առաջ ՉԹՕ են տեսել: Այս անգամ էլ տարածքի բնակիչները հավաստիացրել են, որ դեպքից մեկ օր առաջ երկնքում ինչ-որ անհայտ օբյեկտի ուժեղ լուսավորում են նկատել:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ