19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Մարզպետը չի ղեկավարի Սյունիքի նախընտրական շտաբը

Ինչպես արդեն տեղեկացրել էր Henaran.am-ը օրերս Սյունիքում էր  ՀՀԿ նախընտրական շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: Նա Սյունիք էր մեկնել, որպեսզի հաշտեցնի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մաքսիմ Հակոբյանին:

Ըստ մամուլի հրապարակումների, Արգամիչին չի հաջողվել հարցը կարգավորել: Մաքսիմ Հակոբյանը կղեկավարի ՀՀԿ նախընտրական շտաբի մարզային կառույցի աշխատանքները:

Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ չի բացառվում, որ Սուրիկ Խաչատրյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկանծու առաջադրվի Գորիսի եւ Սիսիանի տարածաշրջաններն ընդգրկող թիվ 37 ընտրատարածքում:

Henaran.am-ը փորձեց Սուրիկ Խաչատրյանից ճշտել տեղեկատվությունը: “Ես ժամանակ չունեմ ձեր հարցերին մանավանդ հեռախոսով պատասխանելու”,-ասաց մարզպետը: Իսկ երբ ասացինք, որ կարճ հարց է, շատ ժամանակ չի խլի` նետեց. “Մի վայրկյան էլ ժամանակ չունեմ” եւ անջատեց հեռախոսը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ