25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Տանիքի վրա հայտնված բնակչին օգնության են շտապել ‘1-03’-ը եւ ‘9-11’-ը

Մարտի 9-ին, ժամը 11.48-ին ‘1-03’ ծառայությունից տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Դուրյան փողոցի թիվ 4 տան տանիքում վատացել է բնակչի ինքնազգացողությունը:

Բժիշկների կողմից անձին ցուցաբերվել է բուժօգնություն, սակայն տանիքից իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ ջոկատը:

Փրկարարները տուժած` 1953 թ. ծնված Արամայիս Ղազարյանին իջեցրել են տանիքից, այնուհետեւ շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են վերջինիս ‘Արմենիա’ բժշկական կենտրոն:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ