26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Կիմ Չեն Իրը մահից հետո էլ հանգիստ չի տալիս անգլիացուն

Լոնդոնի հյուրանոցներից մեկի քառասուներեքամյա աշխատակից Ուիլյամ Չոնը դժգոհում է, որ իր արտաքին նմանությունը Կիմ Չեն Իրի հետ խանգարում է իր անձնական կյանքը դասավորելուն:

“Ես ազատ եմ, երեխաներ չունեմ, շատ եմ ցանկանում ծանոթանալ մեկի հետ, հարաբերություններ ստեղծել, բայց այն փաստը, որ ես նման եմ Կիմ Չեն Իրին, երեւի հասկանում եք, որ խանգարում է”,-անկեղծացել է Ուիլյամը:

Սակայն, շնորհիվ այդ ապշեցնող նմանությանը հյուսիսկորեական առաջնորդի հետ` նրանք նույնիսկ հասակով են նման` 160 սմ, բրիտանացին նաեւ շահել է: Նա նկարահանվել  է մի քանի գովազդային հոլովակներում:

Այն բանից հետո, երբ  2011-ի դեկտեմբերին Կիմ Չեն Իրը մահացավ, Չոնը հույս է ունեցել, թե իր բախտն արդեն կբերի կանանց հարցում: Սակայն Չոնը հավաստիացնում է, որ իր իրավիճակը նույնն է:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ