29 Մարտի, Ուրբաթ, 2024
KFC

‘Կյանքի խոսքն’` Անդրեին էլ

image_9964

‘’Աղանդավորական խմբավորումներում ներգրավված հայտնի մարդկանց հիմնական մասը  ‘’Կյանքի խոսք’’ աղանդին են հարում, քանի որ իրենց համար լավ PR է արվում, իրենց շոուներն են կազմակերպվում, աջակցում են իրենց հայտնի լինելուն:

Նույն Անդրեն հենց մտավ ‘’Կյանքի խոսք’’` դարձավ հայտնի, մինչ այդ իրեն ոչ ոք չէր ճանաչում’’,- քայքայիչ աղանդների վերաբերյալ Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Տեր Եսայի քահանա Արթենյանը` համոզմունք հայտնելով, որ  նրանք շահից ելնելով են հարում այս կամ այն աղանդին:

Քահանան կարծիք հայտնեց,  որ աղանդներում ներգրավված  երգիչ-երգչուհիները անգամ  չեն խորշում ասելուց, որ իրենց  այնտեղ օգնում են, նկարահանման տեխնիկա են տալիս, տեսահոլովակ են նկարահանում, իսկ ‘’եկեղեցին չի տալիս, ինչու՞ գնանք  եկեղեցի’’:

’’Ամեն դեպքում` դա նրանց ընտրությունն է, թող գնան ուր ուզում են, բայց թող չքարոզեն, քանի որ իրենք ակամայից դառնում են միջոց` հոգեորսության: Էսօր շատ երիտասարդներ գնում են  ‘Կյանքի խոսք’, քանի որ Անդրեն այնտեղից է’’,- եզրափակեց Տեր Եսայի քահանա Արթենյանը:

 

KFC

Արխիվ

Մարտի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ