19 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Ձեր կուսակցությունը երկրի առաջատար կուսակցությունն է, որը մեծ ավանդ ունի երկրի զարգացման գործում. Պուտինի ուղերձը ՀՀԿ-ին

Քիչ առաջ ՀՀԿ տասներեքերորդ համագումարին ողջույնի խոսքով հանդես եկավ ՌԴ պետդումայի “Եդինայա Ռոսիա” խմբակցության նախագահի առաջին տեղակալ Արթուր Չիլինգարովը:

Վերջինս անդրադարձ կատարեց հայ-ռուսական բարեկամական հարաբերություններին, նշեց, որ դրանք զարգանում են դինամիկ կերպով: Կուսակցության նախագահ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի անունից նա ընթերցեց համագումարին ուղղված ողջույնի ուղերձը:

“Ձեր կուսակցությունը երկրի առաջատար կուսակցությունն է որը մեծ ավանդ ունի երկրի զարգացման գործում: Կուսակցությունը ակտիվ հարաբերություններ է պահպանում թե ՌԴ,  թե “Եդինայա Ռոսիայի” հետ ամենատարբեր ոլորտներում”,-նշված է ուղերձում: Չիլինգարովը Պուտինի անունից համագումարին բեղուն աշխատանք մացթեց.

“Համոզված եմ, որ համագումարին ընդունված որոշումները կնպաստեն Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանը”,-շարունակեց ընթերցել: Չիլինգարովը հիշեցրեց, որ ՀՀ նախագահը եւ վարչապետը ջերմորեն շնորհավորել են Պուտինի հաղթանակը, որը երաշխավորում է հայ-ռուսական հարաբերությունների զարգացումը առաջիկա տարիներին:

Նա նշեց, որ Ռուսաստանի հայերի միության նախագահի գլխավորությամբ հայ համայնքը 100 տոկոսով քվեարկել է Պուտինի օգտին: Չիլինգարովը շեշտեց, որ ակտիվորեն զարգանում են հայ-ռուսական երկկողմ հարաբերությունները ոչ միայն քաղաքական, այլեւ ներդրումային ոլորտում: Հատուկ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կատարած աշխատանքի համար :

“Եդինայա Ռոսիան” իր աշխատանքերն այնպես է կազմակերպում, որ դառնա ավելի մոտ ժողովրդին: Մեր կուսակցությունը պետք է լինի ՌԴ առաջատար քաղաքկան ուժերից մեկը”,-հայտարարեց Չիլինգարովը եւ համագումարին հաջողություն մաղթեց: ՀՀ նախագահը շնորհալալությու հայտնեց ՌԴ գործընկերոջից համագործակցության համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ