25 Ապրիլի, Հինգշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի եղբայրը “մոդային” չի հետեւում

Ինչո՞ ւ պատգամավոր դառնալու ցանկություն չունեք: Մեր օրերում մոդայի պես մի բան է խորհրդարանական մանդատ ունենալը: Henaran.am-ի թղթակցի հարցին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Լեւոն Սարգսյանը հարցով է պատասխանել.”Իսկ Դուք ինչո՞ւ չեք ուզում պատգամավոր դառնալ: Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է”:

Լեւոն Սարգսյանն ասել է, որ խորհրդարան մտնել չի ուզում եւ գտնում է, որ իր տեղում ավելի շատ աշխատանք է կատարում: “Ես ինձ տեսնում եմ արտգործնախարարությունում, պետհամալսարանում եւ հիմնադրամում /նա հատուկ հանձնարարություններով դեսպան է, ԵՊՀ դասախոս , “Փյունիկ” հիմնադրամի նախագահը-խմբ./:

Հարցին, թե ինչո՞ւ չի առաջադրվելու իր մյուս եղբայրը` գործող պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանը /Ալ. Սարգսյանը մեծամասնական ընտրակարգով` Սյունիքից էր ընտրվել պատգամավոր: Վերջերս նա հայտարարեց որ այլեւս չի առաջադրվելու-խմբ./, Լեւոն Սարգսյանն արձագանքել է. “Առողջական խնդիրների հետ կապված”:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ