24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Լեդի Գագան ամենահայտնին է “Twitter”-ում /վիդեո/

Լեդի Գագան պաշտոնապես հայտարարվել է “Twitter”-ի ամենահայտնի մարդը: Այս սոցցանցում համաշխարհային աստղերից շատերն ունեն բլոգներ, սակայն նրանցից ոչ ոք չի կարող պարծենալ իր բլոգում գրանցվածների “բանակով” այնպես, ինչպես Գագան: Ըստ վերջին տվյալների` Լեդի Գագայի բլոգի ընթերցողների թիվը 20 մլն է: Այս թիվը կրկնապատկվել է վերջին 10 ամիսների ընթացքում:

Գագայի բլոգի ընթերցողներին “կաշառում’ է այն փաստը, որ երգչուհին ինքն է կատարում իր բոլոր գրառումները: Իսկ շատ այլ աստղային էջերում գրառումներ են կատարում հատուկ հրավիրված խմբագիրը կամ արտիստների պաշտոնական ներկայացուցիչը, որոնք “երկխոսություն” են ստեղծում աստղի եւ նրա երկրպագուների միջեւ:

Լեդի Գագան անկեղծորեն կիսվում է երկրպագուների հետ այն ամենով, ինչը հուզում է իրեն եւ ինչ կատարվում է իր կյանքում: Հարկ է նշել, որ 18 մլն ընթերցող ունի դեռահաս երգիչ Ջասթին Բիբերը, որը հաստատուն կերպով առաջ է ընթանում: Միգուցե, նա Գագայից էլ առաջ անցնի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ