24 Ապրիլի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արդարադատության նախարարը, ֆուտբոլը եւ ՀՀԿ-ն

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանից այսօօր Henaran.am–ի թղթակիցը հետաքրքրվել է, թե հնարավո՞ր է , որ ՀՀԿ տասներեքերորդ համագումարից հետո համալրի ՀՀԿ շարքերը: Հրայր Թովմասյանն ասել է, որ ինքը համագումարի հրավիրյալ  է ու հավելել.՛՛Ամեն ինչ էլ հնարավոր է:

Միայն հնարավոր չէ, որ ես հաջորդ առաջնությանը խաղամ “Բարսելոնա” թիմում, որովհետեւ ես “Ռեալի” երկրպագու եմ, ոչ թե Բարսելոնայի: Մնացած ամեն ինչ հնարավոր է՛՛:

Մեր հարցին, թե ստացել է արդյո՞ք ՀՀԿ անդամ դառնալու առաջարկություն, Հրայր Թովմասյանն ասել է.՛՛կուսակցական դառնալն առաջարկելով չի, յուրաքանչյուրն ինքն է որոշում անդամակցել այս կամ այն կուսակցությանը՛՛:

Հարցին, թե այդ ցանկությունն արդյո՞ք հասունացել է արդարադատության նախարարի մոտ, Հրայր Թովմասյանը պատասխանել է.՛՛Երբ կդառնամ, կիմանաք, իսկ հասունացել է, թե ոչ, դա Ձեր գործը չէ՛՛:

Ինչ վերաբերում է ՀՀԿ համագումարին, Հրայր Թովմասյանն ասել է, որ այն ապացուցեց, որ Հանրապետականն ազգային ուժ է, տիրապետում է երկրում առկա բոլոր խնդիրներին եւ փոփոխություններ կրող ուժ է: ՛՛Հանրապետական կուսակցությունը ունի առաջնորդ, որը կանգնած է մեր երկրի կայացման ակունքներում եւ պատրաստ է, ունակ է մեր երկիրը տանելու առաջ՛՛,-ասել է Հրայր Թովմասյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ