26 Ապրիլի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Մարգարյանը կնախընտրի քաղաքապետի պաշտո՞նը, թե՞ պատգամավորի աթոռը

“Ես դեռ տեղյակ չեմ համամասնական ցուցակում կլինեմ, թե չեմ լինի: Ես ՀՀԿ անդամ եմ եւ  կուսակցությունն  ինչպես կորոշի, այնտեղ էլ ես կլինեմ”,-այսօր ՀՀԿ 13-րդ համագումարի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը` անդրադառնալով այն հարցին, թե կնախընտրի` քաղաքապետի պաշտո՞նը, թե՞ պատգամավորի աթոռը:

Լրագրողները Տարոն Մարգարյանից հետաքրքրվել են նաեւ Մաշտոցի այգու ճակատագրով: Քաղաքապետն ի պատասխան այս մասին լրագրողների դիտարկման, ասել է, որ առաջին անգամ է լսում անժամկետ հացադուլի հնարավորության մասին ակտիվիստների հայտարարությունը: “Կրպակները հիմնական չեն, ժամանակավոր բնույթ են կրում եւ կգա ժամանակը, անպայման կապամոնտաժվեն”-ասել է Երեւանի քաղաքապետը։

Հարցին, թե ե՞րբ կգա այդ ժամանակը, քաղաքապետը ասել է, որ հարցը դեռ քննարկվում է եւ նշել է մինչև երեք տարի ժամկետը։ Դիտարկմանը, թե այգու համար պայքարող ակտիվիստներն ավելի են ակտիվանում, Տարոն Մարգարյանն արձագանքել է.”Մարտի 8 էր, աղջիկները ուրախանում էին։ Ողջունելի է, որ ուրախանում էին, իրենց տոնն էլ շնորհավոր լինի”։ Քաղաքապետն ասել է նաեւ, որ Մաշտոցի այգում հերթապահություն անելու անհրաժեշտություն չկա.”Այնտեղ ոչ մի շինարարական աշխատանք չի լինելու:

Մենք, եղանակները թույլ տալուն պես, այգին սկսելու ենք վերականգնել”։ Իսկ հարցին, թե ե՞րբ վաճառողները հնարավորություն կունենան կրպակները շահագործել, քաղաքապետը պատասխանել է.”Երբ որ իրենց տանք վարձակալության, դեռ չենք տվել”: Տարոն Մարգարյանը հավելել է, որ մինչև այգին չվերականգնվի եւ չհանձնվի բնակիչներին, կրպակները վարձակալության չեն տրվի:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ